Եվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը, որին արցախյան կողմը ներկայացրել են Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տնօրեն Սերգեյ Մարտիրոսյանը։
Մինչդեռ ադրբեջանական կողմը ներկայացրել է ծնունդով Մարտակերտից պատգամավոր Ռամին Մամեդովը, որին Ադրբեջանի նախագահը նշանակել էր Արցախի հայ բնակիչների հետ շփումների գծով պատասխանատու:
Հանդիպմանը քննարկվել են հայ բնակչության վերաինտեգրման, ենթակառուցվածքների վերականգնման և գործունեության կազմակերպման հարցեր։
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին Արդրբեջանի կողմից Արցախի նկատմամբ զանգվածային հարձակումից հետո կնքված հրադադարից ի վեր սա Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների երրորդ հանդիպումն է: