Search
Close this search box.

«Սամվել Շահրամանյանը ինքնшuպшն լիներ՝ ավելի ճիշտ էր». Անդրանիկ Քոչարյան

«Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր». Անդրանիկ Քոչարյան։ Այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Արցախի նախագահի ստորագրած հրամանագրի մասին՝ ասել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Արցախը կողոպտել չէր կարելի, դուրդ եկե՞լ է: Բա խի՞ կողոպտեցին: Իսկ էս, որ ստորագրեցին, դու ի՞նչ զգացում ունես: Գիտես չէ՞, եթե չէիր ստորագրում, դու հեռանկար էիր թողնում ինձ ու քեզ, քո երեխեքին, իմ երեխեքին: Բայց երբ ստորագրում ես, լուծարվում է պետություն, որտեղ ո՞վ ես դու, ա՛յ տղա, քեզ որտեղի՞ց հայտնաբերեցին»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Քոչարյանը:

Լրատվամիջոցի հարցին՝ այլ ելք կա՞ր, երբ որ այսպես ասած` ատրճանակը պահած է մարդու ճակատին, մարդը ո՞նց կարող էր ուրիշ որոշում կայացնել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է. «Ես կվերցնեի այդ ատրճանակը, որովհետեւ էս արդեն ուրիշ խնդիր է, բա որ եկել էր, չգիտե՞ր, որ ատրճանակ են դնելու գլխին, կարող է ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր»:

Հարցին՝ եթե Շահրամանյանն ինքնասպան լիներ, դրանով Արցախի հարցը լուծվելո՞ւ էր՝ Քոչարյանը պատասխանել է. «Դրանով հեռանկարի հարցն էր պահելու»: Դիտարկմանը՝ երբ որոշումը պարտադրված է, այդ որոշումը, ըստ մասնագետների, չի կարող միջազգային իրավական ուժ ունենալ՝ նա պատասխանել է. «Էդ պարտադրանքը դեռ պետք է քննվի: Ես կարծում եմ, քննիչ հանձնաժողովը դեռ 2 ամիս ժամանակ ունի, ես պետք է փորձեմ հասկանալ՝ էս ի՞նչ կատարվեց»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Please enter a valid URL