Սեպտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 50-ամյա Արտակ Մ.-ի վարած Mercedes մակնիշի և Արցախի Հանրապետության քաղաքացի 72-ամյա Սենորիկ Բ.-ի վարած ВАЗ-2101 մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Սենորիկ Բ.-ն և նրա ուղևորներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ 69-ամյա Էլզա Ս.-ն, և 73-ամյա Զաբելա Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով 01-ը դուրս եկել երթևեկելի գոտուց և հայտնվել փոսում:
Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Սենորիկ Բ.-ն գիտակցության չգալով մահացել է:
Աղբյուրի հաղորդմամբ՝ 01-ի վարորդն ու ուղևորները Արցախից բռնի ուժով տեղահանվածներ են: