«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը արձագանքել է Հայկ Մարությանի հայտարարությանը․
«Հայկ Մարությանը եթե ժամանակին համաձայնվեր այդ մի վարչությունը մեզ տար, համաձայնության կգայինք, և այս իրավիճակը չէր ստեղծվի։
Հանրային ձայնը կարող է բոյկոտի, չգնա նիստին, եթե քո նմանը գա, նստի, դու, Թևանյանը հրապարակայնորեն իմ հետ կնքեք պայմանագիր, որ ես քեզ ընտրում եմ, եթե յուրաքանչուր 3-րդ թաղապետը իմն է, եթե առաջ միայն վարչության պետ էի ուզում, ինչ 3-րդ կա իմն է: Նստի, ինձ հետ ստորագրի, որ նիստը բոյկոտեմ: Շառը մի գցի ինձ վրա, եթե դու ժամանակին ասում էիր այո, Արտակ Գալստյանն էլ մանդատը վայր կդներ, Ուրիխանյանն էլ: Ունես 10 օր, կգաս, կնստես մեկ երրորդը կտաս ինձ, կբոյկոտեմ»։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ավելի վաղ հայտարարել էր, որ բոյկտում են Ավագանու առաջին նիստը և անցնում նոր ընտրությունների.
«Քանի որ «Հանրային ձայն» կուսակցության յոթ ավագանու անդամներից առաջին երկուսը ՝ Արտակ Գալստյանը, որը գտնվում է կալանքի տակ և Տիգրան Ուլիխանյանը, որը գտնվում է հետախուզման մեջ ֆիզիկապես չեն կարող ներկա լինել առաջին նիստին, ինչը նշանակում է, որ իրենց կուսակցության յոթ ձայնի փոխարեն լինելու է հինգ ձայն։ Հետևաբար չի կարող և ընտրվել ընդդիմադիր քաղաքապետ։ Այստեղ մնում է մի տարբերակ․ մենք գնում ենք Երևանի ավագանու նոր ընտրությունների․ մենք ներկա չենք լինելու նիստին, որպեսզի այն տապալվի։ «Մայր Հայաստան» դաշինքը նույնպես հայտարարել է, որ չի մասնակցելու։ Մնում է միայն «Հանրային ձայնի» դիրքորոշումը»: