Search
Close this search box.

Պահանջում եմ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված բոլոր հայերին․ Հենրիխ Մխիթարյան

Միանում եմ իմ հայրենակիցներին՝ պահանջելով անվտանգ կերպով ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում կալանավորված մյուս բոլոր հայերին։ Այս մասին թվիթերյան (X) իր էջում գրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» 34-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Քանի որ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից Հայաստանում անվտանգ ապաստան ստանալու համար, կալանավորումները տագնապալի միտում են դառնում։

Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Նա աշխարհահռչակ բարերար է, գործարար և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որը խաղաղություն է քարոզում և ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդկանց տրամադրում կրթություն և առողջապահություն»,- գրել է ֆուտբոլիստը:

Please enter a valid URL