Search
Close this search box.

«Ժողովուրդ». Իշխանություններն անհանգիստ են. արցախցիներից շատերին ընդդիմադիրներն են օգնում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանության ներսում անհանգստացած են։ Բանն այն է, որ արցախից տեղահանված քաղաքացիներից շատերը բնակություն են հաստատել ընդիմադիրներին պատկանող կամ նրանց հետ կապ ունեցող անձանց հյուրանոցներում կամ նրանց կողմից առաջարկված բնակության վայրերում։

Արդյունքում քաղաքական իշխանությունները մտավախություն ունեն, որ ընդդիմությունը, արցախցիներին տեղավորելով իրենց կողմից հատկացված վայրերում, հետագայում այս փաստը կշահարկի իշխանության դեմ։

Ասել է թե՝ իշխանության ներսում սպասում են բողոքի ալիքի երկրորդ փուլի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL