Search
Close this search box.

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հռոմի կանոնադրության վավերացմանը. արդյոք Պուտինը Հայաստան մուտք գործելուց հետո կձերբակալվի

Չնայած պաշտոնական Մոսկվայի անթաքույց դժգոհությանն ու զգուշացումներին, Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Հռոմի կանոնադրությունը վավերացնելու՝ Հայաստանի կառավարության ներկայացրած նախագծին:

Միջազգային համաձայնագիրն ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստում: Ընդդիմադիր երկու խմբակցությունները չէին մասնակցում քննարկմանը։

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը չի կարծում, թե Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստան մուտք գործելուց հետո ձերբակալելու մասին կարող է խոսք լինել։

Նա ընդգծեց՝ պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով։

«Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում», — ասաց Կիրակոսյանը՝ մանրամասնելով, որ ռուսական կողմին առաջարկված երկկողմ համաձայնագրով կողմերը պարտավորվում են միմյանց երաշխիքներ տրամադրել ամենաանհանգստացնող հարցերի վերաբերյալ։

Please enter a valid URL