Search
Close this search box.

Ադրբեջանի դատարանը 4 ամսով կալանավորել է Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանակն լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի դատարանը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել:

Ըստ այդ երկրի պետական անվտանգության ծառայության՝ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել երեք հոդվածով՝ «ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում, օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանում Ադրբեջանի Հանրապետություն»:

Please enter a valid URL