Search
Close this search box.

«Հրապարակ». ՌԴ-ն որոշել է պատասխանել Հայաստանի իշխանություններին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը ստիպել է, որ ռուսական իշխանությունը եւ նրան համակրող շրջանակները որոշակի մոբիլիզացիա իրականացնեն` սկսեն մասնակցել իշխանությունների դեմ կազմակերպվող հանրահավաքներին, հոդվածներ գրեն, հարցազրույցներ տան տարբեր ԶԼՄ-ներում, որտեղ ներկայացնեն Ռուսաստանի տեսակետն ու շահերը: Բայց այլ քայլեր էլ են նախատեսում ռուսական քաղտեխնոլոգները:

Օրինակ՝ Լարսում հայկական բեռների հետ կապված խնդիրներ կառաջանան: Կամ` Ռուսաստանում ապրող մոտ մեկ միլիոնանոց սփյուռքը խնդիրներ կունենա իրավապահների կամ սահմանապահ ծառայությունների հետ: Նրանց բիզնես-գործունեությունը կարող է դժվարությունների հանդիպել:

Էլ չենք խոսում Հայաստանում գազի, հոսանքի, երկաթուղային ուղեվարձերի գների հետ կապված խնդիրների, տրանսֆերտների փոխանցումների մասին դեպի Հայաստան եւ այլն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL