Search
Close this search box.

Ինչու մինչև հիմա ԱԱԾ-ն չի ձերբակալել Սամվել Բաբայանին

Ապրելու Երկրից Սյուզաննա Ավետիսյանը գրում է․
Այսօր հատուկ նայել եմ երեկվա հարցազրույցը Սամվել Բաբայանի հետ ու զարմանում եմ , թե այդ մարդը ինչու մինչև հիմա ԱԱԾ-ի կողմից ձերբակալված չէ ու չի հարցաքննվում։

Ով էր նա, որ որպես առանձին անհատ բանակցեր թշնամի պետության հետ, պայմանավորվածություններ ձեռք բերեր։ Այսինքն նա կարող էր ցանկացած բան պայմանավորվել ադրբեջանցիների հետ

Ինչու են նրան հեշտությամբ թույլ տվել անցնելու սահմանակետը? Այն վարկածը, թե իրեն չեն ճանաչում, արդեն իսկ հակասում է իր այն ասածին, որ ինքը այնքան կա, որ կարող է բանակցել, հարաբերություններ ունենալ։ Ֆեյսբուքում դրոշ վառող տղային ճանաչում են , իսկ նրան ոչ

Ասաց, որ թշնամիները համաձայնել էին իր պահանջին ։ Այսինքն Ադրբեջանը, որը միջազգային դատարանի ու մի շարք կազմակերպությունների վրա թքած ունենալով գալիս ու <<հարմարվում է>> Սամվել Բաբայանի ուզածին?
Անընդհատ նշում էր նախկիններ ու դավաճան բառերը, ողջ մեղքերը բարդում նախկինների վրա։ Մենք շատ լավ գիտենք , թե սա ում բառապաշարն է ։

ՀԳ. Մի բան հստակ է, որ Ռուբեն Վարդանյանը այն խելամիտ ու հայրենասեր մարդն է, ով հայրենիքը վեր դասեց ամեն ինչից։ Հիմա պիտի ամեն ինչ անենք պետական ու միջազգային մակարդակով գերեվարությունից ազատելու նրան։

Please enter a valid URL