«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գրառումը․ «Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ հաշվառված Արցախի Հանրապետությունում։
Եվ նրա միակ «մեղքը» այն է, որ իր հայրենիքի եզակի հայրենասեր է։
Հայաստանի և Արցախի հայրենասեր լինելու համար նրան առևանգել են ադրբեջանցիները։
Հայաստանի և Արցախի նվիրյալներին սպասվող ճակատագիրը սա է, թշնամուն պետք է շարունակաբար թուլացնել մեր հայրենիքը։
Միջազգային հանրությունը պարտավոր է Վարդանյանին ազատ արձակելու պահանջ ներկայացնի Ադրբեջանին։
Այլապես սա կնշանակի, որ հայրենիք սիրելը պատժելի արարք է հայերի համար, և միջազգային հանրությունն էլ առարկություն չունի»