Հայաստանի Հանրապետության սրբազան պարտականությունն ու արժանապատվության հարցն է ադրբեջանական գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին:
Եթե մենք այս հարցի վերաբերյալ այլ կարծիք ունենք, ուրեմն մեր պատկերացումները պետականության, քաղաքացիության ու ազգային արժանապատվության մասին այլ են:
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը մինչև վերջ ստորացնի մեզ, պարզապես չի կարելի, ինչպիսի քաղաքական կոնյուկտուրա էլ լինի…
Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից