Ինչպե՞ս կարող է գիտակցություն ունեցող մարդը, ուրախանա, որ հայը ձերբակալվել է Ադրբեջանի կողմից, ինչպե՞ս, ու դա մարդու հանդեպ վերաբերմունքի հետ կապ չունի։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան:
«Հենց այդպես գլխավոր հակառակորդին թողած` իրար ուտելով, ատելով, վնասելով հայրենիք կորցրեցինք, գոնե այսքանից հետո խելքի գալ սովորեք»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հաստատել են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին տեղեկությունը։