Search
Close this search box.

Խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը. Վարդանյանին տանում են Բաքու․Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունը

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։

Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։

Խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»:

Հենց նոր ադրբեջանական աղբյուրները գրել են , որ Վարդանյանին տանում են Բաքու։

Please enter a valid URL