Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել են։ Այդ մասին հայտնում է հաղորդավարուհի Թինա Կանդելակին։
«Ընկերներ, իմ ընկեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից», — գրել է Թինա Կանդելակին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Լաչինի միջանցքով անցնելիս ձերբակալել են: