Search
Close this search box.

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դրդում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից. Զախարովա

Վաշինգտոնը և Բրյուսելը ազդում են Երևանի վրա, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այդ մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ըստ եկող տեղեկությունների, Վաշինգտոնը և Բրյուսելը դրդում են Հայաստանի ղեկավարությանը դուրս գալ ՀԱՊԿ-ից, արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը և խաղաղ պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հաշվի չառնելով Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- հավելել է Զախարովան։

Please enter a valid URL