Ադրբեջանցիները Ռուբեն Վարդանյանին Հակարի կամրջից են տարել
MediaHub-ի արցախյան աղբյուրները հաստատեցին այն լուրը, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները ձերբակալել են։
Մեր զրուցակիցը նշեց, որ Վարդանյանին ադրբեջանցիները տարել են Հակարի կամրջի տարածքից, վերջինս փորձել է անցնել այն։
«Միայն Վարդանյանին են տարել»,-ասաց մեր աղբյուրը։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի կինը ևս լուրը հաստատել էր լրատվամիջոցներին՝ հավելելով, որ հանդես կգա հայտարարությամբ։
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները, հայտնում են, որ Վարդանյանին ձերբակալել են ադրբեջանցի ուժայինները։