Ժամը 12:00-ի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է Արցախից բռնի տեղահանված 47 115 անձ, այս մասին այսօր հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը: