Ռազմական գործողություններից մեկ շաբաթ անց Ադրբեջանը հրապարակել է իր զոհերի ու վիրավորների թիվը․ «ԼՂ-ում «հակաահաբեկչական գործողությունների» ընթացքում զոհվել է 192, վիրավորվել՝ 512 ադրբեջանցի զինծառայող»,- ասվում է այդ երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ՝ անվանելով այն «տեղային բնույթի հակաահաբեկչական գործողություն»։