Search
Close this search box.

Կառավարական պատվիրակությունը Եռաբլուր չի եկել

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի երրորդ տարելիցը։ Հայաստանի կառավարական պատվիրակությունը մինչ այս պահը դեռ չի եկել հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի համար կյանքը չխնայած տղաների հիշատակին։

Հայրենիքի համար զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում միայն Պաշտպանության նախարարության կողմից է ծաղկեպսակ դրված և ԱՄՆ ժողովրդի կողմից։

Փաշինյանը և ՊՆ-ից որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի եկել Եռաբլուր։ Նշենք, որ սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության օրը, ևս պատվիրակություն չէր եկել Եռաբլուր։

Please enter a valid URL