Search
Close this search box.

Ադրբեջանցիները կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ

Ադրբեջանցի զինծառայողը կրակել է Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ: Այս մասին թվիթերում տեսանյութ է հրապարակել Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը։

Կադրերից երևում է, որ վանքի վրա կրակում են անգամ զրահափոխադրիչից։

«Նման հարձակումներն ուղղակիորեն խախտում են հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած ժամանակավոր միջոցները, դրանք պետք է հետաքննվեն ու կատարողները պատասխանատվության ենթարկվեն»։

Please enter a valid URL