«Իրավունք» թերթը գրում է. «Անդրադառնալով այս օրերին Արցախում առկա իրավիճակի հետ կապված Թուրքիայում առաջացած մթնոլորտին, Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականին խմբագիր, հրապարակախոս Բագրատ Էստուկյանը նման պատկեր նկարագրեց.
-Թուրքիայում կան մտավորականներ, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Արցախում բնակվող հայերի դեմ իրականացվող ադրբեջանական համատարած սպանդի դեմ: Նրանք ստորագրահավաք են սկսել ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների: Այդ մտավորականների թիվն էլ քիչ չէ, մոտ 120 թուրք մտավորականներ են, որոնք ընդդիմանում են Ադրբեջանի ոճրագործություններին:
Ավելին ասեմ` Ադրբեջանում էլ բողոքի մեծ ալիքներ են, ադրբեջանցիները բողոքում են, որ ամբողջ ֆինանսները ուղղվում են ԼՂ, իսկ իրենք թանկության մեջ են»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում