Սեպտեմբերի 26-ին փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում, հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։
«Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։
Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրությունում։