«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․
Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը այն մասին, որ Արցախի նոր իշխանությունները հրաժարվել են Ադրբեջանի հետ բանակցություններից և դա հանգեցրել է ստեղծված իրավիճակին։
Արցախցիներն ասում են, որ 2021թ․ սկսած Արցախի իշխանությունները պարբերաբար քննարկումներ են ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ, որոնք տեղի են ունեցել ինչպես ռուս խաղաղապահների միջնորդությամբ, այնպես էլ առանց իրենց։
Ըստ արցախցիների՝ մի քանի անգամ այդ հանդիպումներին Ստեփանակերտում մասնակցել են նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյանները, որոնցից վերջինը եղել է Արցախի շրջափակումից օրեր առաջ։
Ադրբեջանի կողմից քննարկման թեման միշտ եղել է ինտեգրացիան, որին համաձայն է եղել և պնդել է Հայաստանի իշխանությունը, և որին դեմ են գնացել Արցախի ինչպես գործող, այնպես էլ նախկին իշխանությունները, քանի որ ինտեգրացիայի միակ պլանը եղել է Արցախի հայաթափումը։
Ուզում եմ ասել, խոսելուց առաջ հիշեք, որ «գյուղից մարդ կա»…