Search
Close this search box.

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախում գտնվող հոգևորականներին

Ինչ ճակատագիր է սպասվում Արցախում գտնվող հոգևորականներին, ինչպես նաև Դադիվանքի հոգևոր սպասավորներին: MediaHub-ը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին:

«Ամբողջ Արցախում մեր հոգևորականները շարունակում են իրենց ծառայությունը։ Իրենց մնալը կախված կլինի հետագա զարգացումներից և իրավիճակից։ Քանի մեր ժողովուրդն այնտեղ է, հոգևորականները շարունակելու են իրենց ծառայությունը, շարունակելու են նաև Դադիվանքում»,- լրատվանիջոցի հետ զրույցում հայտնել է Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Please enter a valid URL