Արցախում բենզինի պահեստի պայթյունի հետեւանքով տուժածները շարունակում են տեղափոխվել Երեւանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Այս պահին կենտրոնին է մոտեցել 13 շտապօգնության մեքենա։
Հայտնի են դարձել Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխվածների անունները։
(Լրացվող)
Բաղդասարյան Միքայել Էրիկի — 2001թ.
Հարությունյան Սերգեյ Իգորի – 1982թ.
Սարգսյան Աշոտ Ստեփանի – 1980թ.
Գրիգորյան Սեյրան – 1980թ.
Բալայան Նաիրի – 33 տարեկան
Միրզոյան Սմբատ – 1998թ.
Աղաջանյան Վիլյամ – 86/87
Սարգսյան Նելսոն Աշոտի –2006թ.
Հովսեփյան Վարուժան
Համբարձումյան Սամվել
Խաչատրյան Մարտա – 2004թ.
Ավանեսյան Մանվել –30 տարեկան
Հարությունյան Արմեն – 45 տարեկան
Նշենք, որ ադրբեջանական կողմի հետ համաձայնությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի ուղղաթիռները Հայաստանի տարածք են տեղափոխում Ստեփանակերտում վառելիքի բաքի պայթյունից տուժած քաղաքացիներին։ Ժամը 11։30–ի սահմաններում առաջին ուղղաթիռն իջել էր Սիսիանում, որտեղից տուժածներին շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան։ Այսօր առավոտյան ուղղաթիռով բժիշկների թիմը` անհրաժեշտ դեղորայքով եւ բժշկական պարագաներով պահին մեկնել էր Ստեփանակերտ` օգնության հասնելու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժած մեր հայրենակիցներին։