Meydan TV-ն հայտնում է, որ սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը առնվազն 200 զոհ է տվել։ «Ադրբեջանական բանակը զգալի կորուստներ է կրել. ՊՆ-ն դեռ չի հայտնել զոհված զինծառայողների թիվը։ Սոցցանցերում հարազատների գրառումների, ինչպես նաև համայնքապետարանների տեղեկությունների համաձայն, նրանց թիվը 199 է»,- նշել է լրատվամիջոցը։