Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 25–ին տեղահանված կինը ծննդաբերել է Երևանում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ: