Search
Close this search box.

Իրավիճակը՝ ժամը 08:00-ի դրությամբ

Սեպտեմբերի 26-ին` ժամը 08:00-ի դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է:

Please enter a valid URL