Search
Close this search box.

ԱՄՆ կոնգրեսականը Արցախի հարցով օրինագիծ է ներկայացրել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը օրինագիծ է ներկայացրել՝ կանխելու Բաքվի կողմից արցախահայերի դեմ հետագա վայրագությունները և էթնիկ զտումները։

Սմիթի նախագիծը, որը կոչվում է «Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների և վայրագությունների կանխարգելման ակտ 2023թ.», նշում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝

ԱՄՆ դիվանագետներ ուղարկել տարածաշրջան՝ իրավիճակը վերահսկելու և հետագա չարաշահումների մասին անհապաղ հայտնելու համար.

Հայկական մշակութային վայրերի 24-ժամյա տեսադիտարկում;

Մարդասիրական օգնության տրամադրում շրջափակումից և Լեռնային Ղարաբաղի վրա վերջին հարձակումից տուժած հայերին.

Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումն ու հարձակումը գլխավորած պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցների կիրառում.

Օտարերկրյա ռազմական ֆինանսավորում տրամադրել Հայաստանի Հանրապետությանը, որն այժմ վտանգված է Ադրբեջանի կողմից.

Ամերիկյան ռազմական օգնության դադարեցում Ադրբեջանին՝ չեղյալ համարելով Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժնի բացառությունը:

Please enter a valid URL