ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք, ինչի՞ ընդդիմությունը նաև դեռ չի հաջողում։
Որովհետև ճանապարհի առաջին յարդը չանցած՝ արդեն սկսվում է ներքին մուտիլովկաների 9-րդ ալիքը։
Նայում եմ նյուզֆիդս, արդեն խառնվել են իրար, արդեն պեչատել են, որ Նիկոլ չկա ու ամեն մեկը փորձում է ապագա իշխանության ծակերը մտցնել իր թայֆի անդամին, կամ իր ընկեր-ընկերուհուն։ Ու զվարճալին այն է, որ դա արվում է՝ «ժողովուրդը պահանջում է» աքսիոմատիկ ինտոնացիայով։
Վրոդե ժողովուրդը պահանջում է, որ անհապաղ հարթակից ելույթ ունենա սա, սա, սա ու էն մի սա-ն, թե չէ լավ չի լինի։
Մի արեք, վատ ա, տգեղ ա, ծիծաղելի ա։
Ես չեմ հավատա, որ ժողովուրդը կարող է պահանջել, օրինակ, որ հարթակից խոսի սառնարանից հանած, առանց էմոցիա, առանց խարիզմա, առանց քաղաքական քթածակի սառած մի լոքո, կամ՝ լալահառաչ այր մը։
Լավ էլի։ Ради Бога.
Հա, որ միսս չուտեք, ի սկզբանե ասեմ, որ հարթակից ես ինքս ասելիք չունեմ։ Ես իմ հասանելիք գործը խելոք անում եմ»: