Search
Close this search box.

Խնդրում եմ բոլոր բժիշկներին և բուժքույրերին՝ գան մանկան և հանրապետական հիվանդանոցներ. ստեփանակերտցի բժիշկ

Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ-ի բժիշկ Մարատ Հարությունյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ խնդրելով բոլոր բժիշկներին և բուժքույրերին գնալ Ստեփանակերտի Մանկան և Հանրապետական հիվանդանոցներ։

«Խնդրում եմ բոլոր բժիշկներին և բուժքույրերին՝ գան մանկան և հանրապետական հիվանդանոցներ, աղաչում եմ եկեք»,- գրել է նա։

Ասկերանից Ստեփանակերտ տանող ճանապարհին բենզինի ցիստեռնի պայթյունի հետևանքով մեծ թվով վիրավորներ կան՝ տարբեր աստիճանի այրվածքներով, հնարավոր է նաև զոհեր են եղել։

Please enter a valid URL