Search
Close this search box.

Կիլիան Մբապպեն վնասվածք է ստացել

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն ոտնաթաթի վնասվածք է ստացել «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի խաղում։ Առաջին խաղակեսում նրան փոխարինել էր պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը, որը երկրորդ խաղակեսում դարձավ դուբլի հեղինակ։

«Լուրջ վնասվածք չէ, բայց ցավի պատճառով Մբապպեի համար բարդ կլիներ հանդիպումը շարունակել։ Ավելի խելամիտ էր նրան փոխարինել, բայց ոչ մի լուրջ բան չկա»,- ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է RMC Sport-ը։

ՊՍԺ-ն «Մարսելին» պարտության էր մատնել 4:0 հաշվով։

Please enter a valid URL