Search
Close this search box.

Ինչ է հայտարարել Իրանի նախագահը

Իրանի կողմից ուրանի հարստացումը եվրոպական կողմի՝ 2015թ. միջուկային համաձայնագրի պարտավորությունները չկատարելու պատասխանն է։ Այս մասին CNN-ի հարցազրույցում հայտնել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Սկզբում մենք չէինք ձգտում հասնել ուրանի 60 տոկոս հարստացման։ Նրանք (եվրոպական պետությունները) չկատարեցին իրենց պարտավորությունները»,- ասել է Իրանի նախագահը։ «Այն, ինչ արել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, (2015թ.) համաձայնագիրն ստորագրած կողմերի պարտավորությունների խախտման պատասխանն է»։

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մուհամադ Էսլամին հունիսին հայտարարել էր, որ ուրանի հարստացումը մինչեւ մաքրության նշված մակարդակը համապատասխանում է 2020թ. դեկտեմբերին խորհրդարանի ընդունած օրենքին՝ Պատժամիջոցներին դիմակայելու գործողությունների ռազմավարական պլանին։

Ռայիսին հերքել է մինչեւ այն մակարդակն ուրանի հարստացման գաղափարը, որը մոտ կլինի միջուկային զենքին։ Նա ասել է. «Պաշտոնապես հայտարարվել է, որ գործողությունները, որոնք մենք մտադիր ենք նախաձեռնել, ուղղված չեն ցանկացած տեսակի միջուկային զենքի ստեղծմանը։ Սա եվրոպացիների կողմից (համաձայնագրի) չկատարման պատասխանն է»։

Նա նաեւ հաստատել է Թեհրանի վաղեմի դիրքորոշումն այն հարցում, որ իսլամական հանրապետությունը չի նախատեսում միջուկային ռումբ ձեռք բերել։

Please enter a valid URL