Search
Close this search box.

«24 սեպտեմբերի, ժամը 16:30-ի դրությամբ»․ Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ
24 սեպտեմբերի, ժամը 16:30-ի դրությամբ
Քանի որ ֆեյքերը ակտիվացել են, հրապարակեմ այս պահի ֆեյքերի ցանկը: Խնդրում եմ, լայնորեն տարածել, որ մեր հասարակությունը չապակողմնորոշվի:

❌Վարչապետի ամբողջ ընտանիքը լքել է Հայաստանը:
✅Կատարյալ կեղծիք: Վարչապետի ընտանիքից որդին գործնական նպատակով հինգ օրով բացակայում է երկրից, մեկնումը նախատեսված է եղել հունիս ամսից: Հինգ օրից, երբ վերադառնա, հասկանալի չէ, թե ֆեյքի հեղինակներն էլ ինչ են ասելու: Երկրի ղեկավարի որդին երկիրը լքելու նպատակ ունենալու դեպքում տարածված լուսանկարում բոլորի հետ հերթ չէր կանգնի, այլ դա կիրականացվեր ֆեյքատերերին ծանոթ «փախչելու» հազար ու մի մեթոդով:

❌Երևանն ու Բաքուն համագործակցել են Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման ժամանակ:
✅Տխմարություն, մեծ սուտ, որը արժանի է միայն ֆիքսելու՝ հերթական ֆեյքն է:

❌Հայաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին գալ Հայաստան:
✅Քիչ առաջ այս ֆեյքն էլ հօդս ցնդեց, քանի որ կառավարությունը Կոռնիձորում կազմակերպած կենտրոնում ընդունել է բոլոր ցանկացողներին, և հիմա իրականացվում է նրանց տեղավորման գործընթացը:

❌Լեռնային Ղարաբաղի ԱԺ դաշնակցական ձախողած ղեկավարը հայտարարել է, որ վարչապետը նախօրոք ծանոթացել է ԼՂ ԱԽ ընդունած զինադադարի հայտարարության տեքստին:
✅Բացարձակ սուտ: Սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից:
ՀՀ-ն որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: Փաստաթղթերի քննարկումների մեխանիզմների, որոշումների կայացման ֆորմատի մասին ՀՀ-ն տեղեկություններ չի ունեցել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում, կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին»։

Please enter a valid URL