Search
Close this search box.

«Փաշինյան Նիկոլը երբեք հրաժարական չի տա, ԵՐԲԵՔ». Կարեն Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաշինյան Նիկոլը երբեք հրաժարական չի տա, ԵՐԲԵՔ:
Տեսականորեն, նույնիսկ Ստալինին կարելի է հրաժարական տալուց պատկերացնել, սակայն ոչ Փաշինյան Նիկոլին:
Հնարավոր է, որ ուժգին ճնշման արդյունքում վերջինս փախչի: Սակայն, այդ դեպքում էլ հրաժարական չի տա, որպեսզի հաջորդ իշխանությունը լեգիտիմության խնդիր ունենա:
Ավելին` եթե անգամ Հայաստանից համատիրության չափ տարածք մնա, ապա Փաշինյան Նիկոլը կցանկանա «Հայաստան» անվանմամբ համատիրության կառավարիչը լինել:
Գիտե՞ն այս մասին օրվա ընդդիմադիրները: Կարծում եմ` գիտեն:

Այդ դեպքում, ինչո՞ւ են վերջիններս իրականացնում հրաժարականի պահանջի դասական միջոցառումներ: Սին են կրիտիկական զանգվածի, հարյուր հազարի, ավելին` միլիոնների վերաբերյալ խոսակցությունները: Փաշինյան Նիկոլը պաշտոնից չի հրաժարվի անգամ 8 մլրդ (երկրագնդի ողջ բնակչության թվաքանակ) մարդու պահանջի դեպքում:
Ասածս այն է, որ Փաշինյան Նիկոլին իշխանափոխելու համար, դասական միջոցներ վատնելու փոխարեն, կրեատիվ լուծումներ փնտրեք:
Երանի սխալվեմ»։

Please enter a valid URL