Search
Close this search box.

Ողջ զենքը չհաձնել, այն դեռ կարող Է պետք գա․ Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է․
Սիրելիներս, եկեք մի բան հստակ բացատրեմ, որպեսզի հետո չասեք թե ձեզ մոլորեցրել են։Որ խորքային նայեք, դուք էլ կհասկանաք, որ Նիկոլը ձեռը Արցախից մարդ էվակուացնելու ոչ մի գործիք չկա, որ ինքը մի հատ էլ դրան կողմ կամ դեմ լինի՝ ինչ ա անելո՞ւ, ինքնաթիռներ ա ուղարկելու Խոջալի օդանավակայան, որոնց ոչ ռուսները, ոչ ադր//ցիները անգամ թույլ չեն տա որ նստեն։

Կարելի ա ասել որ, իր բնավորության համաձայն ինքը դրանից ընդհանրապես մեկուսացել ա ու չի խառնվում, ընդամենը ձեռի հետ պահում ա տեղեկատվական ֆոնը։ Այս պահի դրությամբ այնտեղից մարդ կարող են էվակուանցնել միմիայն ռուս խաղաղապահները, ովքեր որ վ պրինցիպե 2020 թվականից հետո այդ մարդկանց այնտեղ տարել են, դե իրենք էլ քանի որ բանակ են, ինքնուրույն չեն գործում, ապա սպասում են իրենց վերադասի, Մոսկվայի հրամանին։

Ակնհայտորեն հիմա գնում ա ոչ հրապարակային գործընթաց, Մոսկվա-Բաքու գծի վրա, ու այդ ամենը կախված ա իրենցից, որոշ չափով էլ Արցախի էլիտայից։ Ընդ որում քանի այս հարցը վերջնական պարզված չի, խորհուրդ կտամ ողջ զենքը չհաձնել, այն դեռ կարող ա պետք գա վերջին պրարիվի համար՝ ձեզ վերջնական մանրադրամ միք սարքի․․․

P.s. Վերջին խմբերը, ով 1925 թվականին լքեց իմ հայրենքիը, Համշենը, դա կարողացավ անել ուղակի պատանդ վերցնելով տեղի թուրքերի կանանց ու երեխաներին ու պահանջելով իրենց ընտանիքների համար միջանց։ Ու այդ միջանցը իրենց տրվեց։ Սա էլ իմիջայլոց․․․

Please enter a valid URL