Search
Close this search box.

ԵՊՀ-ն պաշտոնապես միանում է իշխանափոխության համար պայքարին. Կարեն Հեքիմյան

«ԵՊՀ-ն պաշտոնապես միանում է իշխանափոխության համար պայքարին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը․

Այսօր hraparak.am-ը հոդված էր հրապարակել, որում առկա են մի շարք հետաքրքիր տեղեկություններ: Օրինակ` «բուհերի ռեկտորատները ամեն ինչ անում են այս պայքարը ճնշելու համար. սպառնում են, զգուշացնում և այլն», «ԵՊՀ ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ավելի հեռուն է գնացել, հայտարարել է, որ գործադուլ անող աշխատողների և դասերը չիրականացրած դասախոսների բոլոր բացակաները դրվելու են, այդ օրերի համար նրանց աշխատավարձերից պահումներ են անելու և դեկտեմբերին էլ 13-րդ աշխատավարձ չեն տալու:

Եթե դա շարունակվի, կարող են նաև համալսարանից հեռացվել: Իսկ այն ուսանողները, որոնք դասադուլ են անում, կրթաթոշակներից կարող են զրկվել, և թույլ չեն տալու, որ անվճար տեղերի մրցույթներին մասնակցեն: Նույնիսկ կարող են հրահանգ իջեցնել դեկաններին` այդ ուսանողներին քննությունների ժամանակ քննել ամենախիստ ձևով, չնշանակել և դուրս թողնել համալսարանից»:
ԵՊՀ-ն ամեն ինչ հերքում է:

Ասում է «ամբողջությամբ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»:
Եվ, եթե hraparak.am-ը սխալ է, իսկ ԵՊՀ-ն ճիշտ, ապա տրամաբանորեն ստացվում է, որ «ԵՊՀ-ն ամեն գնով խրախուսում է պայքարը, վերջինիս այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն ՔՊ-ական չէ, հեռուն չի գնացել, հայտարարել է, որ գործադուլավորներին բացակա չի դրվելու, գործադուլի օրերի համար վերջիններս պարգևավճար են ստանալու և 14-րդ աշխատավարձ, նրանց նաև պաշտոնի բարձրացում է սպասվում, իսկ դասադուլավոր ուսանողներին ամենաբարձր գնահատականներ է նշանակվելու, ԵՊՀ-ն էքստեռն կարգով ավարտելու հնարավորություն է ընձեռնվելու»:

Շնորհավորում եմ: Շնորհակալություն եմ հայտնում hraparak.am-ին, քանզի կայքի շնորհիվ «ԵՊՀ-ն պաշտոնապես միացավ իշխանափոխության համար ծավալված շարժմանը, իսկ ՔՊ-ից մեկ անդամ պակասեց»:
ՀԳ. hraparak.am-ի փոխարեն մեծ սիրով ամեն ինչ կհերքեի:
#սկսել_ա

Please enter a valid URL