Համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի` ադրբեջանական արկերից մեկն ընկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայի տարածքում։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում հրաձգային զինատեսակներից գնդակոծության էր ենթարկվել ՌԴ խաղաղապահների տեղափոխող մեքենա, որում գտնվող զինվորականները զոհվել են, հայնեցին ՌԴ ՊՆ-ից: «Սեպտեմբերի 20-ին Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ զինծառայողներին տեղափոխող մեքենան հրաձգային զինատեսակներից գնդակոծության է ենթարկվել, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են», – ասված էր հայտարարությունում։