ՌԴ խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերում Արցախի խաղաղ բնակչությանը, ռուսական խաղաղապահ զորակազմի տրամադրության տակ են գտնվում 826 խաղաղ բնակիչներ, այդ թվում 440 երեխա, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Ըստ հաղորդագրության՝ ռուս խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 50 տոննա բեռ։