«Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն ու աջակիցները շարունակում են հացադուլը։ Նրանք կրկին գիշերն անցկացրել են Հրապարակին հարակից այգում:
«Հայաստանի իշխանությունները լվացել են ձեռքերն Արցախից ու չեն կարողանում երաշխավորել Արցախի և Հայաստանի անվտանգությունը, ուստի անհրաժեշտ է իշխանափոխություն։ Բայց իշխանափոխությունն ինքնանպատակ չէ, դա անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է․ պետք է լինեն խորքային փոփոխություններ, որոնք կբերեն այս ճգնաժամի հաղթահարմանը»,- նախօրեին հայտնել էր գործիչը։