Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Քսենյա Սոբչակին տված հարցազրույցում խոսել է Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների, տիրող հումանիտար աղետ մասին։ «Մարդիկ խուճապի մեջ են, նույնիսկ տաք ուտելիք պատրաստելու հնարավորությունից են զրկված։ Հոսանք չկա, դեղորայք չկա։ Բժիշկներն ուժասպառ են լինում՝ մեծ թվով վիրավորներ ընդունելու պատճառով։ Մարդիկ վախեցած են։ Մեզ մոտ 30 հազար երեխա կա։ 8 տարեկան մի երեխայի սիրտը ճաքել էր ռմբակոծության պատճառով։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը կրիտիկական է»,- ասել է Վարդանյանը։