Search
Close this search box.

«Արցախահայերին պարտադրված զինաթափnւմը կատարվում է միջնադարյան բшրբшրոսությամբ». Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում 2023 թ. սեպտեմբերի 19-ից սկսված ու դեռ չավարտված ոճրագործությունը ցեղասպանության դասագրքային դեպք է։ Այսօրվանից արցախահայերին պարտադրված զինաթափումը կատարվում է միջնադարյան բարբարոսությամբ՝ տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներին կոտորելու սպառնալիքի տակ, առանց վստահելի երաշխիքների, պաշարման, սովի, անօթևանության ու զանգվածային տարհանումների ընթացքում։
Ցեղասպանության ժամանակ զոհերի զինաթափումը երկու նպատակ է հետապնդում. 1) հարմար առիթի դեպքում ֆիզիկապես ոչնչացնել նրանց, 2) ծայրաստիճան նսեմացնել ու նվաստացնել ամբողջ հայ ժողովրդին (ոչ միայն արցախցիներին), ծանրագույն հարվածներ հասցնել հայերի հոգեկան առողջությանը, անձնական և ազգային ինքնահարգանքին, առաջացնել խոր հոգեբանական բարդույթներ, ընդհուպ ինքնատյացություն։
Այսօրվանից պետք է մտածել այն մասին, թե ինչպես է մեր ազգային հոգեկանը կազդուրվելու այս ահավոր հարվածներից։ Նման դեպքերում լավագույն միջոցը, ինչպես միշտ, լինելու է կատաղի, ծրագրված, արդյունավետ դիմադրությունն ու պայքարը բոլոր ներքին և արտաքին թշնամիների դեմ։ Այլ ձևեր ու միջոցներ գիտությանը դեռևս հայտնի չեն»։

Please enter a valid URL