Ժամը 08:15-ի դրությամբ տեղի է ունեցել գնացքի տեխնիկական խափանում «Գործարանային» կայարանից «Սատունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում։ Այս մասին հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:
«Ժամը 08:50-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենն անցել է մի գծանի- երկկողմանի երթևեկության։
Այսինքն ուղևորները «Գարեգին Նժդեհ» կայարանից ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան , իջնում «Սասունցի Դավիթ» կայարանում ապա նույն գծով շարունակում երթևեկությունը դեպի «Բարեկամություն» կայարան։
Իսկ «Բարեկամություն» կայարանից ուղևորները ուղևորվում են դեպի «Սասունցի Դավիթ» կայարան այնուհետ իջնում գնացքից և տեղափոխվում են մյուս գիծ՝ «Գարեգին Նժդեհ» կայարան հասնելու համար։
Խնդրում ենք ուղևորներին հետևել կայարանի հերթապահի ցուցումներին։ Պատճառված անհարմարության համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- հայտնում են Մետրոպոլիտենից։