Search
Close this search box.

Մեր գլխավոր խնդիրն իշխանափոխությունն է․ Անդրանիկ Թևանյան

Մեր գլխավոր խնդիրն իշխանափոխությունն է: Աշխարհն այժմ նայում է այս հրապարակին և ուզում է հասկանալ՝ արդյո՞ք հայ ժողովուրդը կկարողանա սեփական ուժերով փոխել իրավիճակը։
Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան

Թևանյանը հայտարարեց, որ հանրահավաքից հետո 4 ուղղությամբ անհնազանդության ակցիաներ են իրականացնելու, որոնք կավարտվեն ժամը 9։30-ին։ Նա մասնակիցներին կոչ արեց բախումներ չունենալ ոստիկանության հետ, իսկ ոստիկաններին՝ բռնություն չկիրառել քաղաքացիների նկատմամբ։

Խոսելով վաղվա անելիքների մասին՝ Թևանյանը նշեց, որ արդեն կազմակերպված խմբերը Երևանի ու մարզերի տարբեր հատվածներում, տարբեր ժամերի իրականացնեն մի շարք գործողություններ, այդ թվում՝ հավաքներ՝ համեմատաբար լայն մասշտաբով, քարոզչություններ այն քաղաքացիների համար, որոնք, միգուցե, «չեն խորացել այս իրավիճակի մեջ»,

«2-րդը՝ երթեր, փողոց փակել և այլ գործողություններ փողոցներում, պուրակներում։ Այն խմբերը, որոնք դեռ պետք է ինքնակազմակերպվեն, վաղը իրենց համար թող լինի կազմակերպչական գործողությունների օր», — հավելեց Թևանյանը։

Please enter a valid URL