Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ԱՀ ՊԲ-ն սկսել է զենքի և զինամթերքի հանձնումը։ Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը՝ Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Այս մասին հայտնում է խաղաղապահների տելեգրամյան ալիքը։
Հանձնվել է ավելի քան 800 հրազեն, նռնակ, ականանետ, կառավարվող հրթիռ, շարժական զենիթահրթիռային համակարգ։