Համազգային ընդվզման Սուրեն Պետրոսյանի կոչին է միացել Հայաստանի շախմատի կանանց կրկնակի չեմպիոն, կանանց ազգային հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Սուրեն Պետրոսյանը կոչով դիմելէր ազգի մտավորական, հոգևորական, հանրային, մշակութային առաջնորդներին, սպորտսմեններին, դերասաններին և բոլոր բոլորին միանալու հայտարարված համազգային ընդվզման հացադուլին և իրենց օրինակով կոչ էր արել ողջ հայությանը անզորությունը փոխարինել պայքարով, դուրս գալ փողոց և միասնական առաջ տանել պայքարի օրակարգը։
«Ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունը ոչ միայն ի վիճակի չէ երաշխավորել մեր անվտանգությունը, այլ նաև բացարձակ դրա նպատակը չունի»,- ասել է Սուրեն Պետրոսյանը։