Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռանալն այլընտրանք չունի, սակայն մինչև դա Նիկոլ Փաշինյանը պետք է լռի. Մանե Թանդիլյան

ՄԱԿ ԱԽ նիստում մի շարք երկրներ հերթական անգամ ցուցաբերեցին հայանպաստ դիրքորոշում, սակայն ինչպես միշտ, դրանք շարունակում են մնալ հայտարարությունների մակարդակի վրա։
Միևնույն ժամանակ, խիստ դատապարտելի է Ռուսաստանի դիրքորոշումը, ում միակ նպատակը խաղաղության առաքելության առկայության մենաշնորհն է Արցախում։

Սակայն ամենացավալին այն է, որ Ադրբեջանի ներկայացուցիչը մեջբերում է Նիկոլ Փաշինյանին։
Սա առաջին անգամ չէ, երբ Նիկոլ Փաշինյանի անհասկանալի կամ գուցե միտումնավոր խոսքերը դառնում են Հայաստանի և Արցախի դեմ քարոզչական և դիվանագիտական զենք։

Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական խայտառակ քաղաքականությունը մեզ ամեն օր ավելի ծանր վիճակում է դնում, որը հետագայում շտկելու համար մեծ ջանքեր է պահանջելու։

Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հեռանալն այլընտրանք չունի, սակայն կա ավելի կարևոր և ավելի բարդ, գրեթե անհնար մի բան. մինչև դա Նիկոլ Փաշինյանը պետք է լռի։

Please enter a valid URL