Search
Close this search box.

ԼՂ-ում հայերի ապրելու անհնարինություն կա, չբարելավվելու դեպքում պատրաստ ենք ընդունել նրանց. Փաշինյան

«Պարզաբանեմ մեր դիրքորոշումը՝ կապված ԼՂ մեր հայրենակիցների՝ ՀՀ հնարավոր տեղափոխման հետ: Մենք գնահատում ենք, որ սա կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի նրանց՝ ԼՂ-ում մնալու անհնարինությունը: Մենք գնահատում ենք, որ անհնարինությունն այս պահին առկա է, այսինքն՝ եթե իրավիճակը չբարելավվի, խնդիրը բոլորիս օրակարգում կլինի»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է ՀՀ վարչապետը: Փաշինյանն անդրադարձել է նաև Արցախից ՀՀ հնարավոր հոսքերին, աջակցության ծրագրերին, ապա շարունակել. «Բայց, մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ, այսինքն՝ ԼՂ մեր հայրենակիցներին դուրս բերելը մեր պլան Ա-ն չէ, ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր հայրենակիցները իրենց տներում առանց վախի, արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան»,- նշել է նա:

Please enter a valid URL