«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի հակաահաբեկչական գործողության մասին»,- TRT-ի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` խոսելով Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին:
Նա ասել է, որ հայկական կողմը բազմիցս անտեսել է նախազգուշացումները:
«Ադրբեջանի Զինված ուժերը առաջին օրը ոչնչացրել են անջատողական թիրախների 90%-ը»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Էրդողանը նաև ասել է, որ «Ղարաբաղի ընտրությունները անհանգստացրել են ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանին»։
«Ադրբեջանը սա համարեց որպես իրավիճակ, որը դեռ թեժացնում է իրադրությունը։ Զգուշացումներ տրվեցին, սակայն, չնայած դրան, ոչինչ չփոխվեց։ Ընդհակառակը, գործընթացը շարունակվեց, որից հետո Ադրբեջանը նույնպես քայլ կատարեց։ Եվ նա արագ ավարտեց իր գործողությունը»,- նշել է Թուրքիայի նախագահը։